Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, առողջության վատթարացման պատճառով, հնարավոր է, որ բանտի հիվանդանոցից տեղափոխվի զինվորական հոսպիտալ: Նրա առողջությունը կտրուկ վատացել է շաբաթ օրը` իր դատավճիռը հրապարակելուց անմիջապես հետո: Դատարանի վճռով 84-ամյա նախկին նախագահը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել նախորդ տարի զանգվածային հանրահավաքներին մասնակցած խաղաղ ցուցարարների մահվան գործով: